ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող որոշ հարցեր՝ շեշտը դնելով քաղաքական, առևտրատնտեսական, այդ թվում՝ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման վրա։
Բացի այդ, պետությունների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները Ռուսաստանի և Իրանի գերատեսչությունների միջև։