Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորները որոշել են ռուսաց լեզուն ամբողջությամբ բացառել քաղաքին պատկանող մանկապարտեզների և միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերից։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Մայրաքաղաքում ռուսաց լեզուն ամբողջությամբ կբացառվի նախադպրոցական և հանրակրթական հանրակրթական համայնքային հաստատությունների ուսումնական ծրագրերից: Որոշման նախագծով նախատեսվում է կազմակերպաիրավական գործողությունների իրականացում` ուղղված խմբերի և դասարանների ռուսերենից պետական լեզվի անցմանը»,- ասված է խորհրդի կայքում։
Ինչպես նշել է քաղաքային խորհրդի պատգամավոր, կրթության և գիտության, ընտանիքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Վադիմ Վասիլչուկը, Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում լեզվի հարցը ազգային անվտանգության խնդիր է։ Նա նշել է, որ այժմ տեղին չէ ու սխալ է ուսուցում անցկացնելն ու ռուսաց լեզուն ուսումնասիրելը։
Կիևի պատգամավորների կարծիքով՝ այս որոշումը կօգնի խուսափել հասարակության մեջ լարվածության աճից։
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը, ռուսաց լեզուն պետք է «ամբողջությամբ վերանա» երկրում։ Նա պետության համար շատ վտանգավոր է անվանել այն միտքը, որ ռուսալեզու ուկրաինացիների հետ պետք է փոխըմբռնման հասնել։ Միաժամանակ նա ճիշտ է համարում անգլերենի պարտադիր իմացությունը։