2023 թվականից Ղազախստանը պայմանագիր է ստորագրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթի փոխադրման մասին, որը նախատեսվում է հասցնել 6-6,5 մլն տոննայի, հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը:
Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Սմայիլովը նշել է, որ արտահանման դիվերսիֆիկացման համար ստեղծվել է հատուկ «ճանապարհային քարտեզ»։ Սա, մասնավորապես, ուղղություն է Աքտաու նավահանգստով դեպի Բաքվի նավահանգիստ, իսկ այնտեղից` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով փոխադրումներ դեպի Բաքու-Սուփսա և Բաքու-Բաթումի, որտեղ, ըստ Սմայիլովի, Ղազախստանը նավահանգստային տերմինալ ունի:
Այս ուղղություններից բացի, Սմայիլովը հայտարարել է նաև Ատիրաու-Բաթումի երկաթուղու մասին։
«Ներկայումս աշխատանքներ են տարվում այս բոլոր ուղղություններով նավթի արտահանման ներուժի ընդլայնման և մեծացման ուղղությամբ»,- ասել է Սմայիլովը: