Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունն ապահովեց իրավիճակի կայունացումն ու հրադադարի պահպանումը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գտնվելու երկրորդ տարեդարձն է: Այս մասին հայտարարություն է տարածվել խաղաղապահների Telegram ալիքում:

«Արդեն երկու տարի է, ինչ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի հիման վրա 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը խաղաղապահ խնդիրներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում: Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունն ապահովեց իրավիճակի կայունացումն ու հրադադարի պահպանումը, ինչպես նաև պայմաններ ստեղծեց տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման համար։ Առանձին միջադեպերն ու խախտումները կարգավորվում են տեղերում կողմերի համատեղ ջանքերով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել