Մի հարևանի հետ հարաբերությունների ամրապնդումն ուղղված չէ ընդդեմ մյուս հարևանի․ Իրանի պատասխանը՝ Ալիևին

Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հիմնված է բարիդրացիության վրա, մի երկրի հետ հարաբերություններն ուղղված չեն ընդդեմ մյուսի։

«Թվիթերում» Իրանի ԱԳՆ-ն այդպես է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի օկուպացված Շուշի քաղաքում արված հայտարարությունը, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները «միտված էին պաշտպանելու Հայաստանին»։

«Մեր հիմնական քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և հարևանների հետ հարաբերությունների ընդլայմնան վրա։ Մի հարևանի հետ հարաբերությունների ամրապնդումն ուղղված չէ ընդդեմ մյուս հարևանի», – նշվում է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել