ՌԴ նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ Գարեգին Երկրորդը պարգեւատրվել է Պատվո շքանշանով «Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։

Գարեգին Բ Պատրիարքը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 21-ին Հայկական ԽՍՀ Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում։ 1999 թվականի հոկտեմբերին Հայ Առաքելական Եկեղեցու Ազգային Եկեղեցական խորհրդի կողմից ընտրվել է 132-րդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել