7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից 2-ը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան․ ԱՆ

Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի բկ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։

Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող GAZel մակնիշի միկրոավտոբուսը և ZIL մակնիշի բեռնատարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել