Նոյեմբերի 1-ին Դանիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել Մարգարետ Երկրորդ թագուհուն, հայտնում է 1lurer-ը։
Սոցիալ-դեմոկրատ Ֆրեդերիկսենը, որը ոչ մեծ առավելությամբ համընդհանուր ընտրություններում հաղթանակ Է տարել երեկ, հայտարարել Է, որ այսօր պաշտոնաթողության դիմում Է ներկայացրել թագուհուն և փորձելու է իրագործել դաշինք ստեղծելու գաղափարը: Ավելի վաղ Ֆրեդերիկսենը հայտարարել Էր «լայն դաշինքի հիման վրա» կառավարություն ձևավորելու ծրագրերի մասին:
Վերջին տվյալների համաձայն՝ ձախ կենտրոնամետ կուսակցությունների «Կարմիր» բլոկը, որի մեջ մտնում Է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, խորհրդարանում ստանում Է 179 մանդատից 90-ը, աջ կենտրոնամետների դաշինքն ունի 73, Չափավորների կուսակցությունը՝ 16 մանդանտ: