Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է «հացահատիկի գործարքի» շուրջ ստեղծված իրավիճակը․ այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա Սևաստոպոլի ջրերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստանը հայտարարել էր Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանման դադարեցման մասին։
«Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, զրույցի ընթացքում քննարկվել է հացահատիկային միջանցքի հարցը»,- հայտնել են նախարարությունից։
Նշենք, որ գործարքը, որը ստորագրել էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։