Զորակոչիկները հատուկ գործողության գոտի չեն ուղարկվի. Շոյգուն

Զինակոչիկները, ովքեր զինվորական ծառայության են անցնում զորակոչի շրջանակներում, չեն ուղարկվի հատուկ ռազմական գործողության գոտի, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Զորակոչված զինծառայողները առաջադրանքներ են կատարում զորամասերի նպատակներին համապատասխան, միաժամանակ նրանք չեն ուղարկվի հատուկ ռազմական գործողության գոտի»,-նշել է նա։

Նախարարն ընդգծել է, որ «բոլոր զորակոչիկները, ովքեր ավարտել են ծառայությունը, տուն կուղարկվեն»։

Նոյեմբերի 1-ից Ռուսաստանում մեկնարկել է աշնանային զորակոչը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել