Նոյեմբերի 1-ի առավոտյան ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին են վկայում ծանուցման պաշտոնական ռեսուրսի տվյալները։
Առաջին հաղորդագրությունները սկսեցին հասնել 09:11-ին (Երևանի ժամանակով 11:11-ին): Ավելի վաղ տագնապ էր հայտարարվել Կիևում։
«Ուշադրությո՛ւն, Կիևում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել»,-ասված է Կիևի վարչակազմի Telegram ալիքում։
Բնակիչներին խնդրում են շտապ գնալ ապաստարաններ։