Էլեկտրաքարշը բախվել է ավտոմեքենային, կա տուժած․ ԱԻՆ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 21։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ էլեկտրաքարշը բախվել է ավտոմեքենային. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաղսի գյուղում բախվել են բեռնատար էլեկտրագնացքը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ. ծնված 1994 թ.), ինչից վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել