Վահրամ Դումանյանը՝ երեք բուհերը միավորելու մասին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ շրջանառվում է երեք բուհերը՝ Բրյուսովի, Մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու հարցը։

Նրա խոսքով՝ երեք բուհի ռեկտորները տեղյակ են եղել դրանից, ու հարցի վերաբերյալ նրանց հետ քննարկումներ են տեղի ունեցել նաև իր մասնակցությամբ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կառավարությունը մտադիր է միավորել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, մանկավարժականն ու ֆիզկուլտինստիտուտը։ Հոկտեմբերի 12-ին բուհի ուսանողներն ու դասախոսները դասադուլ են սկսել, կառավարությունից պահանջում են հրաժարվել նման որոշում կայացնելու մտքից:

Հարցին, թե որն է տրամաբանությունը միավորելու հենց այս երեք բուհերը, նախարարը պատասխանեց․

«Մանկավարժականը մանկավարժ պատրաստող բուհ, Ֆիզկուլտ ինստիտուտը մարզիչներ և ևս ուսուցիչներ պատրաստող է։ Օտար լեզուների գծով մանկավարժների պատրաստումը եղել է Բրյուսովի ինստիտուտի հիմնական գործառույթը շատ տարիներ առաջ, որի մի մասը տարիների ընթացքում մնացել է էլի այդ բլոկը, մյուս մասը դարձել է լրիվ ուրիշ բան: Կրթության կազմակերպան, այս ուսուցիչների, մարզիչների [պատրաստման] տրամաբանությամբ»։

Նախարարը նաև հայտնեց, որ երեք բուհերի շենքերն էլ պահպանվելու են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել