ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կկարողանան հերթագրվել, անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն․ Սուրեն Պապիկյան

Զինվորական պատրաստության հետ կապված շատ են կանանց կողմից ներկայացված դիմումները։ Այս մասին կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Արդեն մշակված ծրագիր ունենք․ ՊՆ-ն հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն։ Սա, իհարկե, ըստ ցանկության, ովքեր կցանկանան, կգան, տեղում հագուստը, ժամաքանակը, ամեն ինչը կհաստակեցվի՝ ինչ է պետք մասնակցության համար»,-ասաց նախարարը։

Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ սխալ պատկերացում կա, թե ծառայությունը միայն մարտական հերթապահությունն է։ Խնդիրը պետք է լինի պատրաստությունը, ոչ միայն մարտական հերթապահությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սկզբնական փուլում պետք է հերթագրման տրամաբանությամբ գնալ․ «Բայց մեծ հաշվով էլի, եթե խոսում ենք մեկ ամիս նախապատրաստության մասին, կարող ենք կանանց դեպքում դա դարձնել 15, 7 օր։ Բայց երբ ասում ենք բոլորը՝ բոլորը բոլորն են, եկեք արձանագրենք այդ տրամաբանությունը։ Ես համաձայն եմ, որ հիմա մենք չենք կարող միանգամից դա անել, այլ՝ փուլային եղանակով, բայց մենք պետք է այս խնդիրը լուծենք և սա շատ լավ առիթ է, որ մենք գնանք այդ ճանապարհով։ Բոլոր անհրաժեշտ պայմանները պետք է ստեղծվեն դա իրականացնելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել