ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին, ժամը 06.00-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտից, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա երիտասարդի՝ իր «Տոյոտա» մակնիշի մեքենայով:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի պահունակը լիցքավորված էր 11 մարտական փամփուշտով:
Նշվում է, որ նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: