Առինջի միջնակարգ դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ու ծնողները հերքում են դրամահավաքի մասին լուրերը

Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը, ուսուցչական կոլեկտիվն ու ծնողները վրդովված են համացանցում տարածված լուրերից, թե ուսուցչի տոնի առթիվ դպրոցում դրամահավաք է կազմակերպվել։

«Որպես Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն՝ հավաստիացնում եմ, որ դպրոցում երբեք պարտադրանքով կամ հորդորներով դրամահավաք չի կազմակերպվել, որովհետև դպրոցը ոչնչի կարիք չունի, գտնվում է Գագիկ Ծառուկյանի հոգածության ներքո․ եթե դպրոցում առաջանում են ինչ-որ խնդիրներ, առանց նույնիսկ մեր կողմից բարձրաձայնելու, դրանք շատ արագ իրենց լուծումն ստանում են»,- շեշտում է դպրոցի տնօրենը։

Ուսուցիչները նույնպես ընդգծում են՝ դպրոցում նման բարքեր չկան, դրամահավաք կազմակերպելու կարիք չունեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել