ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը որոշումը հրապարակել է հոկտեմբերի 6-ին, նախկին բարձրաստիճան պաշտոնյան ազատ է արձակվել հոկտեմբերի 7-ին:
Փիլոյանը, որն անազատության մեջ էր մարտի 30-ից, մեղադրվում է մի քանի դրվագով կաշառք ստանալու համար, ԱԻՆ-ի տարբեր պաշտոնյաներ՝ կաշառք ստանալուն հանցակցելու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։
Գործը դատարանում է: