Ինչպե՞ս ստանալ անձնագիր 16 տարին չլրացած անձի համար

16 տարին չլրացած քաղաքացիներին անձնագրավորելու համար ոստիկանության տարածքային բաժնի անձնագրային ծառայություն է ներկայանում քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը և ներկայացնում է.

ա/ դիմում ` ոստիկանության տարածքային բաժնի պետի անունով

բ/ ծննդյան վկայական,կամ մինչև 16 տարին լրանալը ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր

գ/ 35×45 մմ չափի գունավոր երեք լուսանկար

դ/ ծնողների ամուսնության վկայականը կամ ամուսնալուծված լինելու դեպքում`ամուսնալուծության վկայականը,կամ ամուսնության մեջ չգտնվելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ,հայրության ճանաչման դեպքում` հայրության ճանաչման վկայականը

ե/ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու դեպքում` օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հաստատող փաստաթուղթ

զ/ ծնողների անձնագրերի 2-5-րդ էջերի պատճեները

է/ ծնողներից մեկի օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում` ծնողների համաձայնությունը ,որը նրանց կողմից ստորագրվում է այն հանձնելիս:Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը ,ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

16 տարին չլրացած քաղաքացու ծնողը կամ օրինական ներկայացուցիչը անձնագրային ծառայություն է ներկայացնում անչափահասի անունով վճարված 4000 դրամի չափով պետական տուրքի անդորրագիր / 1000 դրամը` անձնագիր ստանալու համար,3000 դրամը`օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար/:

Անձնագիրը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Անձնագրային ծառայությունը պարտավոր է դիմումատուին իրազեկել, որ առանց երկու ծնողների համաձայնության երեխայի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավուքը կարող է սահմանափակվել սահմանային մարմնի կողմից:

Անձնագրային ծառայություններին արգելվում է`

ա/ մինչև 16 տարեկան քաղաքացիների անձնագիր տալ առանց օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու

բ/ անչափահաս երեխայի անձնագրում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար պահանջել դիմող ծնողի կամ մյուս ծնողի համաձայնությունը

գ/ մերժել մինչև 16 տարեկան քաղաքացիների համար անձնագրային գործողության կատարումը ,եթե նրա ծնողը գտնվում է հետախուզման մեջ:

16 տարին չլրացած քաղաքացիների անձնագրերը ստանում են նրանց ծնողները կամ օրինական ներկայացուցիչները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել