Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 7-ին կայացած արտահերթ նիստում միաձայն հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին:

Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանը՝ վստահելու եւ իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա երաշխավորել է, որ ստանձնած հանձնառությունը պատվով կկատարի:

Այս պաշտոնը զբաղեցնում էր նույն խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, սակայն վերջինս օրեր առաջ՝ հոկտեմբերի 3-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ իշխող ուժի կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում որպես թեկնածու առաջադրվելու կապակցությամբ:

Արուսյակ Ջուլհակյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել