Քիմիայի բնագավառում 2022 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Քերոլայն Բերտոզին և Բարի Շարփլեսին, ինչպես նաև դանիացի Մորտեն Մելդալին։ Այս մասին Twitter-ում հայտնել է Նոբելյան կոմիտեն։
Գիտնականները պարգևատրվել են «սեղմման քիմիայի և բիոօրթոգոնալ քիմիայի տեխնիկայի մշակման համար»։ Խոսքը օրգանական սինթեզի նորարարական մեթոդների մասին է, որոնք մեծապես պարզեցնում և արդյունավետ են դարձնում նոր միացությունների, այդ թվում՝ նոր դեղամիջոցների ստեղծումը։
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին հայտնի կդառնա գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրի անունը, հոկտեմբերի 7-ին՝ Խաղաղության Նոբելյան, իսկ հոկտեմբերի 10-ին՝ տնտեսագիտության ոլորտում:
2021 թվականին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է Բենջամին Լիստին և Դեյվիդ Մակմիլանին «ասիմետրիկ օրգանոկատալիզի զարգացման համար»։