«Հայաստանը ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել»․ Ալիևը՝ Ակնայում

Ակնայում (Աղդամ) ադրբեջանական կողմը քաղաքաշինության ազգային ֆորում է կազմակերպել, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա հայտարարել է, թե Հայաստանը «օկուպացիայի ժամանակ» ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել. «Ադրբեջանի և ադրբեջանցիների նկատմամբ ահաբեկչության այս քաղաքականությունը շարունակվում է։

Պատերազմի ավարտից ի վեր ականների պայթյունների հետևանքով ավելի քան 250 ադրբեջանցի է մահացել կամ ծանր վիրավորվել։ Ցավոք, նրանց թիվը ամեն շաբաթ ավելանում է։ Ընդամենը անցած շաբաթ երկուսը զոհվել են, երեքը՝ ծանր վիրավորվել»,- ասել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել