ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ռուսաստանին միացված շրջանների ղեկավարների նշանակման վերաբերյալ։
Պուտինը Դենիս Պուշիլինին նշանակել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, որը սեպտեմբերի 30-ին մտել է Ռուսաստանի Դաշնության կազմ։
2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Պուշիլինը դարձել է Դոնեցկի մարզում ռուսալեզու բնակչության բողոքի շարժման առաջնորդներից մեկը։ Մասնակցել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 2014 թվականի ապրիլի 7-ի հռչակմանը։ 2018 թվականին Պուշիլինը հաղթել է հանրապետության ղեկավարի ընտրություններում։ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին մասնակցել է Դոնեցկի՝ Ռուսաստանի Դաշնություն մտնելու մասին համաձայնագրի ստորագրմանը։
Համաձայնագրի դրույթների համաձայն՝ հանրապետության ղեկավարի պաշտոնակատարը կաշխատի մինչև Դոնեցկի ղեկավարի ընտրությունը՝ ՌԴ օրենսդրությանը համապատասխան։
Բացի այդ, Պուտինը Լեոնիդ Պասեչնիկին նշանակել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
2018 թվականին նա հաղթել է հանրապետության ղեկավարի ընտրություններում։ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին մասնակցել է Ռուսաստանի Դաշնություն ԼԺՀ-ի մուտքի մասին համաձայնագրի ստորագրմանը։
Պուտինը Բալիցկիին նշանակել է Զապորոժիեի շրջանի նահանգապետի պաշտոնակատար։
Պուտինը Խերսոնի շրջանի նահանգապետի պաշտոնակատար է նշանակել Վլադիմիր Սալդոյին։