ՀՀ–ից Վրաստան մտնող ավտոմեքենան հետ է ուղարկվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-հայկական «Սադախլո»-ի մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող սառեցված ձկներով բեռնված ավտոմեքենա:

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

Տեղեկության համաձայն, Վրաստանի մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի անասնաբույժները սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում բեռի վրա հայտնաբերել են մակնշման անհամապատասխանություն և ջերմաստիճանի ռեժիմի խախտում։

«Վրաստանի կառավարության N463 որոշմամբ՝ նշված բեռը (1008 կիլոգրամ սառեցված ձուկ) ենթակա էր վերադարձման արտահանող երկիր»,- նշված է եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել