Գլխավոր դատախազի արդեն նախկին տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանն իր դիմումի համաձայն այսօրվանից ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Հայկ Ջիվանի Ասլանյանը ծնվել է 1971թ օգոստոսի 27-ին Սևան քաղաքում:
Մասնագիտական գործունեություն
2016թ. հոկտեմբերի 12-ի ՀՀ Նախագահի հրամանագրով Հայկ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ
2014թ.-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 12-ը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ
2012-2014թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազ
2011-2012թթ. ՀՀ գլխավոր դատախազություն՝ ավագ դատախազ
2009-2011թթ. ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժին՝ ավագ դատախազ
2004-2009թթ. ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժին՝ դատախազ
1999-2004թթ. ՀՀ զինվորական դատախազություն՝ հատկապես կարևոր գործերով քննիչ
1999թ. Երևանի կայազորի զինվորական դատախազություն՝ ավագ քննիչ
1997-1999թթ. Սևանի կայազորի զինվորական դատախազություն՝ ավագ քննիչ
1994-1997թթ. Սևանի կայազորի զինվորական դատախազություն՝ քննիչ
1993-1994թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում
Կրթություն
2002-2005թթ. ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, պետական ծառայողի որակավորում
1988-1993թթ. ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ, իրավաբանի որակավորում
1978-1988թթ. Սևանի N 3 միջնակարգ դպրոց
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր: