Սեպտեմբերի 23-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 18.40-ի։ Սա հերթական հակառեկորդն է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատմության մեջ։
Այս ցուցանիշով դոլարը գերազանցում է նաև եվրոյի արժեքը։ Արտարժույթի շուկայում գործարքներն այսօր կատարվում են 1 եվրո/18․03 լիրա և 1 ֆունտ ստերլինգ/20․65 լիրա փոխարժեքով։
Ընդհանուր առմամբ՝ վերջին մեկ տարում լիրան արժեզրկվել է ավելի քան 54%-ով։