Ի՞նչ ժամկետում պետք է դիմել՝ երեխայի ծննդյան նպաստ ստանալու համար

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի որդեգրողը կամ երեխայի խնամակալը:

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաuտի չափը կազմում է 50 000 դրամ, իuկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպեu նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 000 դրամ է:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը դիմում է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի, կացարանի, իր և երեխայի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, իր և երեխայի, բացառությամբ մինչև 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).

2) երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը, իսկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված` ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի պատճենը.

Անհրաժեշտության դեպքում ծնողը կարող է ներկայացնել օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

Իսկ ի՞նչ ժամկետում պետք է դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

Նշանակված, սակայն քաղաքացու չստացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման ամսին հաջորդած 12 ամիսների ընթացքում` ծնողի դիմելու դեպքում:
Նշենք, որ երեխայից հրաժարվելու դեպքում երեխայի ծնողները կորցնում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել