Պատգամավոր Դավիթ Դանիելյանը Ազգային ժողովում հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց, որ մեր տղաները կատաղի մարտեր են տալիս Հանրապետության սուվերենությունը պաշտպանելու համար։
«Ցավոք սրտի ունենք կորուստներ և՛ դիրքային, և՛ զինվորների․ ես շատ կարևոր եմ համարում ու գտնում եմ կա անհրաժեշտությունը, որ այս բարդ իրավիճակում ևս մեկ անգամ մեր Հանրապետության վարչապետը հայտարարի այն մտքերն ու այն պնդումը, որ անկախ, թե ռազմական գործողություններն ինչ ծավալի կլինեն և ինչ ուղղությամբ կգնան, մենք չենք փոխի մեր որոշումը ու կմնանք այն պնդման մեջ, որ ՀՀ սուվերենությունը, Սյունիքի մարզից, Գեղարքունիքից, Վայոց ձորից, որևեիցե պարագայում որևիցե զիջման չենք գնալու, մինչև վերջ կանգնելու ենք մեր որոշման կողքին»,-ասաց պատգամավորը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է։
«Ես երեկ փորձում էի մի քիչ այլաբանորեն դրա մասին խոսել, բայց եթե բանը հասել է էդտեղ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, սուվերենությունը քննարկման լինել չի կարող։ Եվ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ սեռից և տարիքից, անհրաժեշտության դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, զենքը ձեռքին պիտի պաշտպանի հայրենիքի ամեն քառակուսի միլիմետրը»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում