Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի տեղակայման կետին, հայտնում է Infoteka24.ru ալիքը: Տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերությունից։
Ըստ աղբյուրի՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության անձնակազմը հարկադրված է եղել լքել տեղակայման վայրը։
Գնդակոծության հետեւանքով վնասվել են ռուս սահմանապահների տեղակայման շենքն ու զինտեխնիկան։

