Այսօր սեպտեմբերի 11-ն է. 2001թ. այս օրը Միացյալ Նահանգների նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր:
21 տարի առաջ ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների փլատակների տակ զոհվեց շուրջ 3 հազ. մարդ:
Պաշտոնական վարկածով երկնաքերների փլուզման պատճառը առևանգված երկու ինքնաթիռների հարվածն է եղել, որոնք մխրճվել են շենքերի մեջ, բռնկվել, պայթել ու իրենց հետ պայթեցրել կառույցները, երրորդ ինքնաթիռը հարվածել է Պենտագոնին, չորրորդը, թերևս, առևանգիչների ներքին հակասության պատճառով, ընկել է Փենսիլվանիա նահանգի դաշտերից մեկում: Այս ծավալուն ահաբեկչական գործողության պաշտոնական մեղավորը ևս հայտնի էր` «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը, որը ստանձնել էր ահաբեկչության պատասխանատվությունը: Սակայն բազմաթիվ ամերիկացիներ չհավատացին պաշտոնական այս վարկածին:
Ներկայում Նյու Յորքում` Մանհեթենի այդ շրջանում, որտեղ նախքան ահաբեկչությունը վեր էին խոյանում Առևտրի համաշխարհային կազմակերպության աշտարակները, ի հիշատակ սեպտեմբերի 11-ի զոհերի` կանգնած է մի հուշահամալիր` քառակուսի ջրավազան, որի սև գրանիտե չորս պատերի վրա փորագրված են զոհերի անունները։ Ջուրը հազարավոր բարակ շիթերով ցած է հոսում` խորհրդանշելով երկու զոհերի ընկերների և բարեկամների արցունքները։
Ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ երեք հազար մարդ, նրանցից ավելի քան 2 հազար 600-ն` ավերված երկնաքերերում: