Սպիտակ տան խոսնակ Կարինե Ժան Պիերը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորությունը Ինդոնեզիայում G20 գագաթնաժողովի շրջանակներում։
Ճեպազրույցի ժամանակ Ժան Պիերը նշել է, որ «դրան դեռ շատ կա»՝ հավելելով, որ Պուտինի և Բայդենի հնարավոր շփումների վերաբերյալ մեկնաբանությունները կարվեն «պատշաճ ժամանակին»։
Հիշեցնենք, որ G20-ի գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում։