Անգլիայի թագուհին հիվանդ է

Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ Երկրորդի բժիշկներն անհանգստացած են նրա առողջությամբ, ինչի կապակցությամբ խորհուրդ են տալիս մնալ իրենց հսկողության տակ։ Այդ մասին հայտնել են Բուքինգհեմյան պալատից:

Վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ «Բրիտանիայի ժողովրդի մտքերը թագուհու հետ են»:

Թագուհու առողջության վատթարացման ֆոնին հայտնի է դարձել, որ արքայազն Չարլզը և արքայազն Ուիլյամը գնում են Շոտլանդիա՝ թագուհու նստավայր։

Արքայազններ Չարլզը և Ուիլյամը, ինչպես հաղորդվում է, մեկնում են Շոտլանդիա՝ այցելելու թագուհուն՝ նրա առողջական վիճակի վատթարացման մասին հաղորդումներից հետո:

Բրիտանիան անհանգստացած է թագուհու առողջության մասին լուրերով, ասել է Լիզ Թրասը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել