Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Ճապոնիայի հետ կնքված համաձայնագրերը

Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Ճապոնիայի հետ համաձայնագրերը Կունաշիր, Իտուրուպ և Փոքր Կուրիլյան կղզիներ ու լեռնաշղթաներ պարզեցված այցի վերաբերյալ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Նշենք, որ 1991 թվականի փոխադարձ ուղևորությունների ընթացակարգ է հաստատվել և 1999 թվականի՝ այդ վայրեր առավել դյուրացված այցելությունների կազմակերպման վերաբերյալ համաձայնագրերը այսուհետ չեն գործելու։ Վերջին տվյալներով՝ կղզիների նախկին բնակիչները՝ ընտանիքի անդամների հետ, իրավունք ունեին պարզեցված մուտք գործել այդ տարածքները։ ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է որոշման մասին տեղեկացնել Ճապոնիային։

Տոկիոն արձագանքել է որոշմանը: Ճապոնիայի կառավարությունը բողոք է հղել Ռուսաստան՝ Կուրիլյան կղզիներ ճապոնացիների կողմից պարզեցված այցերի մասին համաձայնագրի խզման պատճառով։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին Ռուսաստանի որոշումն անվանել է «բացարձակապես անհիմն ու անընդունելի»։ Նա հավելել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, իսկ Մոսկվան, երկկողմ համագործակցության վերաբերյալ որոշումներ կայացնելով, «փորձում է պատասխանատվությունը գցել Ճապոնիայի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել