Բայդենը դեմ է Ռուսաստանը ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ է արտահայտվել Ռուսաստանը ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելուն՝ չնայած այս ուղղությամբ Կոնգրեսի ջանքերին, փոխանցում է Reuters-ը։

Բայդենին լրագրողները հարցրել են, թե արդյոք Ռուսաստանը պետք է ճանաչվի ահաբեկչությունը հովանավորող պետություն, նախագահի պատասխանը կարճ էր՝ «ոչ»։

Ավելի վաղ ամերիկյան Սենատը բանաձև էր ընդունել, որով Պետդեպարտամենտին կոչ էր անում Ռուսաստանը հռչակել ահաբեկչության հովանավոր պետություն, և համապատասխան օրինագիծը ներկայացվել էր Ներկայացուցիչների պալատ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել