Հովիկ Աբրահամյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:00-ին, հրավիրվել է Գլխավոր դատախազություն։
Iravaban.net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ՀՀ նախկին վարչապետւ դեռ չի ներկայացել։
Նշենք, որ դատախազություն են հրավիրված նաև նրա որդին՝ Արգամ Աբրահամյանը և դուստրը՝ Ռեբեկա Աբրահամյանը՝ համապատասխանաբար ժամը 11։00-ին և 12։00-ին։ Նրանք ևս դեռ չեն ներկայացել։
Նրանց ուղարկված ծանուցագրում նշված է նաև, որ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես տեղյակ պահել։