Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի շնորհավորել է Բելառուսի ղեկավարին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ջերմորեն շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լուկաշենկոն օգոստոսի 30-ին դարձել է 68 տարեկան։

«Քննարկվել են երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- հավելել են Կրեմլում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել