«Լամբադա» տրանսպորտային հանգույցի ստորին հատվածի երթևեկությունը դարձել է շրջանաձև: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
«Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ -Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ներկայումս հանգույցի ստորին հատվածում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն»,-նշված է հայտարարության մեջ:
