Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

Վլադիմիր Պուտինի հեռագիրը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:

«Հարգելի Նիկոլ Վովայի, խորին ցավակցություն եմ հայտնում Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ:

Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին փոխանցել ամենաանկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին: Հարգանքով ՝ Վլադիմիր Պուտին»,- նշված է հեռագրում:

_______________

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, 56 տուժած: Անհետ կորած են համարվում 18 քաղաքացի։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները, ԱԻՆ և ՓԾ ղեկավար կազմը։

Օգոստոսի 15-ին ժամը 10։30-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Դեպքի վայրում աշխատում են 57 հրշեջ-փրկարար, 10 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 2 ավտոսանդուղք, ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը, 15 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից և 7 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 6 տրակտոր, 2 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 2 բրիգադ։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 56 քաղաքացիներից 21-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 35-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․)։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Վանիկ Կարապետյան

16․ Նարինե Կարապետյան

17․ Վալոդ Կարապետյան

18․ Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)

19․ Մելինե Տալոյան, ծնված 1997 թ․

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել