ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է մինչև օգոստոսի վերջ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ կազմակերպելու պլանների մասին

Մոսկվան պլանավորում է մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաների շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը՝ պատասխանելով ՌԴ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին:

«Պլաններում կա բարձր մակարդակով եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաների շուրջ մինչև օգոստոսի վերջ»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում մեկնաբանվում է նախագահի աշխատակազմի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել