Օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք։
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրում շչակ է փորձարկվելու:
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից և խնդրում՝ չանհանգստանալ: