ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ազդարարել է նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մասին երկփուլանի մրցույթի մասին։
Ծրագիրը նախատեսված է տարբեր եղանակներով տոմսերի վաճառքի համար։ Այն պետք է ներառի՝
- Էլեկտրոնային տոմսերի տեղեկատվահաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ներառյալ հաշվարկ՝ ըստ սեռերի, տարիքի, տեղացիների և օտարերկրացիների, գնային սեգմենտի,
- Մուտքի վերահսկողության հնարավորություն,
- Շտրիխ-կոդ և/կամ կրիպտոպաշտպանված QR-կոդ, ինչպես նաև թղթային տոմսի տվյալներ,
- Տեխնիկական սարքավորումներով կահավորում։
Մանրամասներին կարող եք ծանթանալ www.gnumner.am կայքում։