Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լևոն Մինասյանին 2022 թվականի օգոստոսի 16-ից ազատել պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Լևոն Մինասյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել