Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 21-ին պայմանագիր է կնքել «Տիգման Գրուպ» ՍՊ ընկերության հետ, ըստ որի երկու անօդաչու թռչող սարք՝ դրոն է ձեռք բերել։
Դրոններից յուրաքանչյուրի արժեքը 1․900․000 դրամ է եղել, ընդհանուր՝ 3․800․000 դրամ։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների համակարգից։



