Վիրահատությունը տևել է ավելի քան 14 ժամ. Արմեն Մարտիրոսյան

Երեկ բարեհաջող իրականացվել է 8-ամսյա Տիգրան Ավանեսյանի լյարդի փոխպատվաստումը։ Այս մասին հայտնում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

«Վիրահատությունը բավականին լավ է անցել, այն տևել է ավելի քան 14 ժամ: Նմանատիպ բարդ և կարևոր վիրահատությունը հնարավոր է եղել իրականացնել Բելառուսից ժամանած բժիշկների և Արաբկիր ԲՀ-ի բժիշկների ու բուժանձնակազմի համատեղ գործակցության և մեծ ջանքերի շնորհիվ, որի համար շատ շնորհակալ ենք։

Տիգրանի լյարդի փոխպատվաստման դոնոր հանդիսացել է իր մայրիկը, և ներկա պահին երկուսի ցուցանիշներն էլ բժիշկները գնահատում են լավ:

Իհարկե, երեխային դեռ հետվիրահատական բարդ շրջան է սպասվում, սակայն լիահույս ենք, որ Տիգրանը ուժեղ կգտնվի և կհաղթահարի իր կյանքի գուցե ամենադժվար փորձությունը։

Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին մեծ հոգատարության ու սրտացավության համար:

Հիշեցնենք, որ Տիգրանի հայրը արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից է:

Այս բացառիկ վիրահատությունը հնարավոր է դարձել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ, որն արդյունավետ համագործակցության հիանալի օրինակ է»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել