Վրաստանում սգո օր է հայտարարվել

Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել։ Այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տարածած հայտարարության մեջ. հայտնում է Aliq.ge-ն։

Վարչապետն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։

«Խորը ցավ եմ ապրում Գուդաուրիում ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների, փրկարարների և բժիշկների մահվան կապակցությամբ։

Այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։

Ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում կհայտարարվի սգո օր»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել