ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև զրույցի կազմակերպում դեռևս չի նախատեսվում, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
«Ինչ վերաբերում է զանգին կամ զանգահարելու պլաններին, ապա նախագահ Պուտինին ուղղված զանգ կազմակերպելու պլաններ չկան»,- լրագրողներին ասել է Ժան Պիերը։
Ուրբաթ օրը ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին հեռախոսազրույցը։