Սպիտակ տունը «լավ ազդակ» է համարում Լավրովի հայտնած պատրաստակամությունը

Սպիտակ տունը «լավ ազդակ» է համարում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը ձերբակալված անձանց փոխանակման վերաբերյալ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկները լսելու պատրաստակամության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պատրաստ է լսել իր ամերիկացի գործընկերոջ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկները ԱՄՆ-ում և ՌԴ-ում պահվող ձերբակալված անձանց փոխանակման և հացահատիկի արտահանման վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել