Գրոզնի-Մոսկվա չվերթն իրականացնող Utair ուղևորատար Boeing-ում խցիկի ճնշման ցուցիչը անջատվել է: Այս մասին Tass-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
«Գրոզնի-Մոսկվա չվերթի ժամանակ խցիկում ճնշման ցուցիչն անջատվել է: Անվտանգության նկատառումներից ելնելով, հրամանատարը որոշել է իջեցնել թռիչքի մակարդակը մինչև 3000 մետրի և վերադառնալ այն օդանավակայան, որտեղից սկսել էր թռիչքը: Սպասվում է կանոնավոր վայրէջք: Ուղևորների և անձնակազմի հետ ամեն ինչ կարգին է»,- հայտնել են ավիաընկերությունից։
Ավելի վաղ ավիացիոն ծառայություններում TASS-ի աղբյուրը հայտնել էր, որ Գրոզնի-Մոսկվա չվերթն իրականացնող մարդատար Boeing-ը ահազանգ է հնչեցրել Կասպից ծովի վրայից և իջել 3000 մետր բարձրության վրա, իսկ հետո շարժվել հատադարձ ուղղությամբ։