Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում օնլայն տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունները բարձրացրել են ծառայության սակագները: Պատճառներից մեկն այն է, որ այս տարի Հայաստան են ժամանել մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնք օգտվում են տաքսիների օնլայն ծառայություններից, մասնավորապես Yaxndex Go հավելվածից: Այս մասին հայտնում են Yaxndex Go ծառայությունից:
«Այդ պատճառով, այս պահին տաքսու պահանջարկը շատ ավելի շատ է, քան առաջարկը: Բացի այդ, քաղաքում միշտ շատ են խցանումները, դրա համար մերթընդմերթ բարդ է լինում ազատ մեքենա մոտակայքում գտնելը: Որպեսզի առաջարկը և պահանջարկը բալանսավորվի, համակարգը ավտոմատացված կերպով հաշվարկում է հավելավճար ուղևորության համար: Այդ ժամանակ վարորդներին ձեռնտու է ուղևորվել այնտեղ, որտեղ կան շատ մեքենա ցանկացողներ, բայց քիչ մեքենաներ և մեքենա պատվիրում է միայն այն հաճախորդը, ում անհրաժեշտ է արագ հասնել որևէ տեղ, մյուս պատվիրատուները նախընտրում են սպասել: Հավելավճարի շնորհիվ հասանելի մեքենաների քանակը՝ առաջարկը, ավելանում է, միաժամանակ պահանջարկը նվազում է, և այդ ժամանակ հավասարակշռության են գալիս պահանջարկն ու առաջարկը»,- հայտնեցին ծառայությունից: