Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են նաև Տոնաշենի ուղղությամբ. Արցախի ՊՆ-ն մանրամասներ է հայտնում

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից:

Հայկական կողմից տուժածներ չկան։

Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել