Ոստիկանության Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ծառայողները համատեղ միջոցառումներով հուլիսի 27-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել 33-ամյա Ամիր Բ.-ին, որը մայիսի 26-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ (ներկա՝ 469) հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: